Շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ, ապշեցնում է, թե դրանք ինչպես են լիցենզիա ստացել․ Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 27-ին, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր դժգոհությունը հայտնել՝ ներկայացվող նախագծերի վերաբերյալ՝ նշելով, որ շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ և «ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա»:

Կամո Արեյանը նշեց, որ վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը պետք է ուղղակի բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում. «Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել