Սպասում եմ ոստիկանության արձագանքին, թե որ օրվանից են նրանք սկսելու զբաղվել այս հարցով․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին մեքենաս ձեռք եմ բերել 2009 թվականին և այդ օրվանից բոլորս երթևեկում ենք ամրակապված կամ մանկական նստարանի մեջ նստած։ Մտքովս երբեք չի անցել ինձ կամ այլոց տարօրինակ հարցեր տալ՝ թե բա ամրագոտին անհարմար է, ցածր արագությունների ժամանակ օգտակար չէ և այլն, քանի որ ամրակապվում ենք առաջին հերթին մեր համար, բայց նաև ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար։

Այս կանոնի պահպանումը պետք է պարտադիր լինի բոլոր վարորդների և ուղևորների համար և ես սպասում եմ ոստիկանության արձագանքին, թե որ օրվանից են նրանք սկսելու զբաղվել այս հարցով։

Հ.Գ. ի դեպ պետականության կառուցումը սկսվում է շատ պարզ և փոքր քայլերից ու ցանկացած կանոնի պահպանում այդ քայլերից մեկն է։

Հ.Հ.Գ. եկեք իրազեկենք միմյանց, որ այս պարզ կանոնը կյանքեր է փրկում և նաև օրենքի պարտադիր պահանջ է: Եվ այս լուսանկարի նման մեր օրինակով էլ ցույց տանք, թե ինչպես ենք մենք պահպանում այն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել