Քերոբյանը մեկնել է Իտալիա՝ զբոսաշրջության ֆորումին մասնակցելու

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել