Ապատեղեկատվություն է․ ՆԳՆ-ն հերքում է

Անձնագրերի համար ձեռք բերված բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին, ձևանմուշներն անցել են համապատասխան փորձաքննություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Սրանով ՀՀ ՆԳՆ հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի կայքի այսօրվա անդրադարձն անձնագրային համակարգին՝ այն համարելով ապատեղեկատվություն։

«Ժողովուրդ» օրաթերթը-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022 թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից, մատակարարված «ապրանքը» «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։ Պարբերականը շեշտում է, որ Հայաստանի թագավորություններից 4–ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։ Իսկ ըստ օրենքի՝ զինանշանի պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել