Անտառների և անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:
Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրամադրվում օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
Վարձակալության և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային և սույն օրենսգրքերով:
Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: