ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. մենք աշխատելու ձևը գիտեինք․ Սերժ Սարգսյան

ՀԱՊԿ–ը ոչ թե Հայաստանի գործընկերն է, այլ դաշնակիցը, իսկ գործընկերը ՆԱՏՕ-ն ու այն երկրներն են, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա  խոսքով` դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։

«ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չի, ՀԱՊԿ-ը մեր դանակիցն է: Մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, այլ երկրներն են, ովքեր չեն մտնում ՀԱԿՊ-ի մեջ: Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով: Եթե ուղեղ չունես, ապա դու չես կարողա ունենալ այն արդյունքը ինչ-որ ակնկալում ես: Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որպեսզի անհրաժեշտության պայմաններում, իր հնարավորության սահմաններում քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել: Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պիտի օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով»,- ասել է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների մեղադրանքներին, թե ՀԱՊԿ-ը անհրաժեշտ կերպով չի արձագանքել Հայաստանի տարածք թշնամու ներխուժմանը, Սերժ Սարգսյանը նշել է՝ սկզբնապատճառն է պետք պարզել։

«Մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարվում էինք իրական դաշնակից, մենք անհրաժեշտության պարագայում միջազգային ատյաններում չէինք քաշվում որևէ մեկից և քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ է ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար։ Ես որևէ նպատակ չունեմ ՀԱՊԿ–ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու։ Լավ, ենթադրենք` ՀԱՊԿ–ը վատն է , «քըխ» է, իսկ ո՞վ էլ լավը»,–ասել է երրորդ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել