Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց: