Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է․ Սերժ Սարգսյան

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե Հայաստանի կառավարիչն ինչ տեքստով ու ինչ տեսքի պայմանագիր է պատրաստվում կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտւթյուն է, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը, և ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել։ Այդ կարծիքին ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր եմ եկել։ Սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին։

Ոչ  միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին և ասում էին՝ Աղդամը մեր հայերնիքն է, իրենց կարծիքով՝ խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում, և վերջն այսպիսին է լինելու»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս պահին մենք միայն արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություն անում և տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների։

«Դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա ճիշտ կլինի դա կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, որը նույն կապիտուլյացիան է»,–ասել է Սարգսյանը։

Երրորդ նախագահը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը ամենամեծ և ամենացավոտ հարվածն էր հայոց պետականությանը:  Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը պետականության համար պայքար էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել