Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Տիգրան Մամիկոնի Գասպարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.4-Ղ3-1)։
2. Տիգրան Մամիկոնի Գասպարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»: