Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վարուժան, Հովնաթան, Պ.Տիչինա, Շահումյան 1-9 փող., Ռ. Մելիքյան, Բատիկյան, Մեծարենց, Սեբաստիա, Մալաթիա, Մարտիկյան, Ա.Վեգների, Շրջանային փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 24-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան 0-393 տների, Թորոսյան, Շահումյան փողոցի և 2, 4 նրբանցքների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 24-ին ժամը 13:00-19:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Ծատուրյան, Աղայան, Ավ.Իսահակյան փողոցի և 1, 2, 3 նրբ., Շինարարներ փող. և 1 փակ., Պ.Սեվակ, Ավետիսյան, Վիլյամ Սարոյան, Ուսանողական փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել