Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ34+600-կմ35+250 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։