Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է: Փրկարարները հեռացրել են թափված քարաբեկորները. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել