ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր մի խումբ ուսանողների հետ է հանդիպել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր հետաքրքիր հանդիպում-քննարկում ունեցա մի խումբ ուսանողների հետ: Թեմաները տարբեր էին՝ երկրի անվտանգությունից մինչև թմրամիջոցների տարածման ահագնացող տեմպերը:
Հուսադրող է և չափազանց կարևոր, երբ երիտասարդները սթափ տեսնում են երկրի առջև ծառացած խնդիրները և անտարբեր չեն: Շնորհակալ եմ «Երիտասարդի Ձայնին»՝ հրավերի համար»,- գրել է Լևոն Քչարյանը:
.jpg)