ՀՀ ԱԽ քարտուղարն անվտանգային հարցեր է քննարկել ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումները քննարկել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գրիգորյանը դեսպաններին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը (Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում) առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զարգացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել