Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, որոշում է սորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին վերանշանակել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնին»։
Նշենք, որ Ֆարմանյանն այս պաշտոնում նշանակվել է 2021-ի սեպտեմբերի 17-ին։