Հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության զարգացմանը․ ԱՆ

Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը: Այս տարվա կարգախոսն է. «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հակամանրէային դեղերը մարդկության կարևոր ձեռքբերումներից են, սակայն ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության զարգացմանը. մանրէներն այլևս չեն ենթարկվում հակամանրէային դեղերի ազդեցությանը, դեղերի արդյունավետությունն էլ նվազում է:

Արդյունքում` անհրաժեշտություն է առաջանում կիրառել նոր սերնդի, թանկարժեք դեղեր, ավելանում են կողմնակի երևույթները, երկարում է բուժման ընթացքը` պահանջելով հիվանդանոցային պայմաններում բուժում:

Ընդ որում, բուժումը շատ հաճախ չի տալիս ցանկալի արդյունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել