Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր շատ կարևոր նամակ եմ ստացել աշակերտներից՝ դպրոցներում աշակերտական խորհուրդների և աշակերտների ինքնավարության հետ կապված։
Սիրելի աշակերտներ, սպասում եմ ձեր առաջարկներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ինքնավարությունը, ինչպիսի՞ն պետք է լինի այն դպրոցը, ուր դուք սիրով կգնաք»։