ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ողջ անձնակազմը ցավում է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
«Ցավակցում պայթյունի հետևանքով մահացած քաղաքացու հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը:
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: