Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ 57-ամյա արմավիրցին հողամասում կանեփ է աճեցնում

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 57-ամյա մի արմավիրցի հողամասում կանեփ է աճեցնում, իսկ կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում։

Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 57-ամյա տղամարդու բնակության հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել են շուրջ 390 գրամ կանեփանման բույս ու մարիխուանա։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել