Թող ամուր լինեն մեր համատեղ քայլերը դեպի տեխնոլոգիական ազատություն․ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորել է ուսանողներին

Նոյեմբերի 17-ը նշելով որպես Ուսանողների միջազգային օր, աշխարհի բուհական համայնքը տուրք է մատուցում 1939թ. օկուպացված Պրահայում ֆաշիստական զավթիչների ձեռքով սպանված ազատատենչ ուսանողների հիշատակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«20-րդ դարի երկրորդ կեսին, աշխարհի ու աշխարհակարգի ինտենսիվ փոփոխման պրոցեսում, էական դեր ունեցան ուսանողական շարժումների առաջնորդները: Հայաստանում ևս ուսանողությունը կանգնեց 1988-ի ազգային զարթոնքի, մեզ նետված ու մինչ օրս նետվող գոյութենական մարտահրավերները հաղթահարողների առաջին շարքում:

Հանուն ազատության և ազատությունների պայքարը երևի թե երբեք ու ոչ մի երկրում ավարտին չի հասնի: Սակայն պետք չէ համարել, թե այն անպայմանորեն դրսևորվելու է ուժային ներգործության տեսքով: Համոզված եմ. այսօր ուսանողության գլխավոր խնդիրը մասնագիտական այն որակի ձեռքբերումն է, որը թույլ կտա նվազեցնել մեր երկրի կախվածությունները, լինել տեխնոլոգիաների ոչ այնքան սպառող, որքան մատակարար:

Սիրելի պոլիտեխնիկցիներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, և թող ամուր լինեն մեր համատեղ քայլերը դեպի տեխնոլոգիական ազատություն»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել