ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ներկա են գտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը:



