Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», – ասված է հաղորդագրության մեջ։