Լևոն Քոչարյանը հարց ուղղեց ՆԳ նախարարին. «Ամոթա»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՆԳ նախարարին.

«Արդեն մի քանի տարի՝ այսպիսի իրավիճակ է ոստիկանության վայրագությունների հետ կապված. երբ մարդկանց ծեծում են տեսախցիկների առջև, հետո գալիս են, ոստիկաններին բերում, սուտ ցուցմունք են տալիս՝ իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, դե դատարանն էլ կալանք է տալիս: Նույնը իմ մասով, երբ տեսախցիկների առջև երևում է՝ ի՞նչ է կատարվում, ու էդ ամեն ինչը հետևանք չի ունենում: Ուզում եմ Ձեր խոսքը լսել սրա հետ կապված»:

Վահե Ղազարյանն ասաց, որ նման գրագետ ձևով ու համբերատար ոստիկանությունը երբևիցե չի ծառայել նախկինում՝ ինչ հիմա է:

 Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց. «Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, մարդիկ հոգնել են նախկին-ներկայից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել