Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Արման Ավետիսյանի կողմից 2013թ. սեպտեմբերի 08-ին` ժամը 21-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցի «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ուղևոր Ս.Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վարորդ Ա. Ավետիսյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net