Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց, որ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր. «Արդար Հայաստան»

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի որդուն դարձրեց Ազգային Ժողովի պատգամավոր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցությունը։

«Ավելի պարզ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց, որ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր։

Մինչ այդ Փաշինյանն արել էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանից կերտվի ընդդիմության առաջնորդի կերպար, որպեսզի վերջինս հասարակության որոշակի շերտի մոտ դիտարկվի որպես հալածյալ, մի մասի մոտ՝ որպես Պուտինի ընկեր ու հարց լուծող։

Հետո ամեն ինչ արվեց, որ նա արդարացվեր դատարանում, իսկ այդ ընթացքում Փաշինյանի իշխանությունը միլիոնավոր դոլլարների ավտոմեքենաներ էր գնում Քոչարյանի խանութներից։

Դուք, ովքեր զբաղեցրել եք իշխանության ու ընդդիմության տեղը, համենայնդեպս՝ Ձեզանից շատերն, առանձին բացառություններով, բավական չէ՞ խաբեք առանց այն էլ այս նենգորեն խաբված ու մոլորված ժողովրդին։
Ձեր ուզածն ի՞նչ է։

Ձեր կողմից ձևավորված այս փակ շղթան մի օր կտրվելու է ու պարզվելու է, որ Դուք առանց մեկդ մյուսի գոյության, պարզապես չկաք:
Երիցս համոզվում եմ, որ Ձեր բոլորի քաղաքական պարտությունն ու քաղաքական դաշտից հեռացնելը դառնում է նույն ռազմավարական նպատակը ու բխում մեր պետության շահերից…»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել