«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Կուսակցության Վայոց Ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։