Զառիթափ գյուղում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում այրվում է տուն։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 36 քմ), վառելափայտ և քարածուխ (400 կգ)»,- ասվում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել