Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։
