ԲՏԱ նախարարը կգործուղվի Դուբայ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2023 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «Դուբայ ավիաշոու 2023» տասնութերորդ միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել