Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս

Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Ըստ Սեդրակյանի` մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են:

«Շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։ Մինչև դեկտեմբերի 11-ը «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կիրականացվի, իսկ մինչև 2024 թ. հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն»,-ասաց նա:

Սեդրակյանը հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել