
Արման Լազարյան
Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են տեղի ունեցել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհավորելով նրանց։
Արման Լազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական, իսկ Արմեն Հարությունյանը՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։