Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք:
Վաճառողը պարտավոր է ապրանքը հանձնելու հետ միաժամանակ գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր, շահագործման վերաբերյալ հրահանգ և այլն), որոնք նախատեսված են օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: