Երիտասարդները խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել

Նոյեմբերի 10-ին, գիշերվա ժամը 1-ին, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում, մի խանութի դիմաց Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած երիտասարդները եղել են «Ռենո» մակնիշի մեքենայով։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քիչ անց նույն փողոցում մեքենան կանգնեցվել է։ Դալար գյուղի բնակիչ վարորդն ու երևանցի ուղևորը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին։ 32-ամյա դալարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 50 հազարանոց կեղծ թղթադրամ։ Նա հայտնել է, թե թղթադրամն իրեն են տվել օտարերկրացիներ՝ տաքսի ծառայություն մատուցելիս։

Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել