Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է տարածվող նոր կեղծ նամակների մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․

«Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մի հատ էլ դասերը կրկնենք.

1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է,
2. Հեռախոսը ինքը նշում է, որ «վատ» sms է։ Հեռախոսին արժե մեկ-մեկ լսել,
3. Հղումը՝ Հայփոստին, կայուն չէ,
4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։
5. Եվ հա, սա Հայփոստից չէ
6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել