Երևան քաղաքում`նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 11 -ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:
Նոյեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
