Երևանի 3 վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 11-ին․

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 1, 2, 3 նրբ և 49-76/2 շենքերի, Վ.Վահյան, Էզրաս Հասրաթյան, Հր. Ներսիսյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1 Զանգ. Ջուղայի 5, 7շ., 1 Զանգ. Սաֆարյան 12, 14, 16, 18 շենքրի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել