Ավտովթար է տեղի ունեցել Ուլնեցու փողոցում․ կա զոհ

Նոյեմբերի 8-ին, ժամը 7.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենի», վերջինս էլ` մեկ այլ «Նիսանի»: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

«ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել