Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով է պարգևատրել պաշտոնից հեռացող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։ Այդ մասին անձամբ Սիմոնյանն է տեղեկացրել՝ սոցցանցի իր էջում։
«Այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- գրել է Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի իր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։
Նշենք, որ Գևորգ Սիմոնյանը նախկինում առողջապահության փոխնախարարն էր և կալանավորված էր «Կորոնավիրուսի գործով»։
