Երևան քաղաքում` նոյեմբերի 10-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
