Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 6-ի ԲԴԽ-91-Ո-274 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մարտին ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: