ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ Ստանո

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։

Նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել