Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Ադամյանն այս պաշտոնում նշանակվել է 2020-ի փետրվարին։
2018թ. հունիսի 8-ից մինչև փոխվարչապետի խորհրդական նշանակվելը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։