Կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին:
Ըստ որոշման հիմնավորումների՝ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևանի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:
Ըստ այդմ, կստեղծվեն նոր քաղաքային ենթակառուցվածքներ․ մասնավորապես, Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ: