Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից

Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է վերականգնողական բուժում»,-հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանը վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել