Միրզոյանը հայտնել է, թե ինչ է անհրաժեշտ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրել է  X սոցցանցի իր միկրոբլոգում` հրապարակելով «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը:

«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները առաջնային նշանակություն ունեն Գրանադայի հայտարարության համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար», – գրել է Միրզոյանը։

Նշենք, որ G7-ի երկրներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով G7-ի երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել