Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 08.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:
32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»: