Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
«Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին»,- ասված է հաղորդագրությունում։