Երկրաշարժ Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի, 5․4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումն է) զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել