Մաթևոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում:

Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից:

Եւ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել