ԱԺ-ից հայտնել են՝ որտեղ և երբ տեղի կունենա Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը

 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին:

Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել